Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպե՞ս վերացնել աչքերի տակ գոյացած պարկերը

Ինչպե՞ս վերացնել աչքերի տակ գոյացած պարկերը

Աչքերի տակ գոյացած պարկերը հիմնականում ժառանգական բնույթ են կրում, եւ բժշկությունը անզոր է լինում դրա դեմ պայքարելու հարցում: Բայց շատ հաճախ դրա առաջացման պատճառը ալկոհոլի շատ գործածությունը, անբավարար քունը կամ արյան դանդաղ շրջանառությունն է լինում:

 

Ըստ որոշ մասնագետների` պատճառը դեմքի այդ հատվածներում ներմաշկային ճարպի բացակայությունն է լինում: Դրան կարող է նպաստել նաեւ ակտիվ քրտնարտադրությունը եւ ուժգին հոգնածությունը: Ալկոհոլի շատ եւ հաճախակի օգտագործման դեպքում մաշկի մեջ նվազում է խոնավության մակարդակը: Արդյունքում աչքերի տակի բարակ եւ նուրբ մաշկը այնքան է բարակում, որ նույնիսկ արյան մազանոթներն են նկատելի դառնում:

 

Աչքերի տակ գոյացած մուգ պարկերի համար հանգստացնող հրաշալի միջոցներ են մաղադանոսով եւ հում կարտոֆիլով պատրաստված դիմակները: Կարող եք պարզապես կարտոֆիլը մաքրել, լվանալ, քերիչով անցկացնել, լցնել թանզիֆի կտորի վրա եւ 15-20 րոպե պահել աչքերի վրա: Մաղադանոսը (պետրուշկա) լավ լվացեք, հյութը քամեք եւ նույն ձեւով առավոտյան եւ երեկոյան տեղադրեք աչքերի վրա: Այս դեպքում օգտակար են այն բոլոր միջոցները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը: Օրինակ` սառը օղիով թրջոցները:

Շատ հաճախ դեմքի մաշկի վրա շատ փոքրիկ կարմիր «աստղիկներ» են գոյանում. դրանք մաշկի տակ գտնվող արյան մազանոթներն են, որոնք տարբեր պատճառներով լայնանում են: Մաշկի մեջ արյան լավ մատակարարման դեպքում բարձր կամ ցածր ջերմաստիճանի առկայությամբ մազանոթները լայնանում եւ կրկին նեղանում են: Երբ այդ պրոցեսը վատ է կատարվում` խաթարվում է, մազանոթները մնում են լայնացած եւ մաշկի վրա «աստղիկներ» են առաջանում:

 

Եթե ձեր դեմքի մաշկը «աստղիկների» առաջացման հակում ունի, ուրեմն խուսափեք այն բոլոր միջոցներից, սնուցող դիմակներից, ինչը կարող է ուժեղ խթանել արյան շրջանառությունը` գերծանրաբեռնելով անոթների աշխատանքը: Ցանկալի չեն օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, արեւային վաննաները, սաունան եւ շատ տաք ջուրը: Նաեւ խուսափեք ալկոհոլից եւ կծու սնունդից: Իհարկե, այժմ արդեն լազերային միջոցներով բժշկությունը կարողանում է պայքարել նման երեւույթների դեմ, սակայն պետք է հետեւել, որպեսզի դրանք նորից չառաջանան: Որքան էլ լազերային ճանապարհով դրանք հեռացվեն, միեւնույն է, արյունատար անոթների թուլությունը չի վերանում, ինչն էլ նպաստում է նոր «աստղիկների» առաջացմանը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. jivilegko.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ